Կրեմլը հաստատում է Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների մասին լուրը

20:03     14 նոյեմբերի, 2022

Ռուս-ամերիկյան բանակցություններն իսկապես այսօր  Ստամբուլում կայացել են, դրանք ԱՄՆ նախաձեռնությամբ են եղել: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման բանակցություններ իսկապես եղել են: Այն տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն այլ մանրամասներ չի հայտնել զրույցի թեմայի մասին։ 


© armedia.am