Չինաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանին G20-ից դուրս թողնելուն

17:36     15 նոյեմբերի, 2022

Չինաստանը հանդես է եկել G20-ից և մյուս միջազգային հարթակներից Ռուսաստանին դուրս մղելու դեմ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպման բացման ժամանակ։

«Մենք շատ ուրախ ենք, որ դուք անձամբ մասնակցում եք G20-ի գագաթնաժողովին՝ ներկայացնելով Ռուսաստանը գագաթնաժողովում, սա շատ փառավոր առաքելություն է: Մենք աջակցում ենք Ռուսաստանի արժանի դերին G20-ում և այլ միջազգային հարթակներում: Կարծում ենք, որ ոչ ոք իրավունք չունի վերցնել բազմակողմ ձևաչափերի շրջանակներում Ռուսաստանի մասնակցության բանական իրավունքը», - ասել է Վան Ին:

Նա նշել է, որ մտադիր է ռուս գործընկերոջ հետ քննարկել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև համագործակցություն՝ երկկողմ հարաբերություններում կայուն դինամիկա ապահովելու համար»։


© armedia.am