Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին

17:01     16 նոյեմբերի, 2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Այսօր ես հայտարարում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- ասել է նա երեքշաբթի օրը Ֆլորիդայում իր կողմնակիցներին ուղղված հատուկ ուղերձում։

Թրամփը հավելել է, որ ինքն այս որոշումը կայացրել է «Ամերիկան ​​կրկին մեծ և ականավոր դարձնելու համար»։ 

«Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունը և աղոթքները։ Դա կլինի անհավանական, բայց վտանգավոր արկածախնդրություն»,- հավելել է նա։


© armedia.am