Բայդենն ու Սունակը քննարկել են Լեհաստանում հրթիռային միջադեպը G20 գագաթնաժողովում

17:29     16 նոյեմբերի, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հանդիպել են G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում քննարկել են Լեհաստանում հրթիռային միջադեպը, հայտնում է Սպիտակ տունը։

«Նախագահ Ջո Բայդենն այսօր (չորեքշաբթի - խմբ.) հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ առաջնորդները քննարկել են Ուկրաինային Ռուսաստանի հասցրած հարվածները և ընդգծել, որ իրենց կառավարությունները վճռականորեն աջակցում են Ուկրաինային:

Բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Սունակը և Բայդենը հանդիպման ժամանակ հույս են հայտնել նաև Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների միջև առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման ոլորտներում և ընդգծել հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջև երկարաժամկետ համագործակցության կարևորությունը, ներառյալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը միանալը:


© armedia.am