Հայաստանի ՊՆ «Կամազը» կողաշրջվել է. 22-ամյա զինծառայող է մահացել

15:35     16 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով  մահացել է  զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Մարմնական վնասվածքներ  են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և  ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:


© armedia.am