ԱՄՆ պետքարտուղարն Իլհամ Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և դադարեցնել սադրանքները

19:46     16 նոյեմբերի, 2022

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է Aysor-ը:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։

Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել է երկու կողմերին պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես համաձայնեցվել է Վաշինգտոնում:

Նա հորդորել է Իլհամ Ալիևին պահպանել հրադադարը ևդադարեցնել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության հիմք ստեղծելու համար:


© armedia.am