Մենք չենք կարող Թուրքիային վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան. Ֆրենկ Փալոն

15:00     21 նոյեմբերի, 2022

Ամերիկյան F-16 կործանիչները չպետք է վաճառվեն Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ դատապարտելով թուրքական զինուժի հարվածները Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներին:

«Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հիվանդանոց: Ահա ևս մեկ պատճառ,  որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիայի օրինակները ցույց են տալիս, որ մենք չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան», - այս մասին թվիթերյան գրառում է կատարել Փալոնը։

 

Erdogan bombed civilian infrastructure, including a hospital. This is yet another reason why I am working to block the sale of F-16 fighter jets to Turkey. Erdogan's pattern of aggression shows that we cannot trust him with U.S. military equipment.https://t.co/rAQc6KqF3D

— Rep. Frank Pallone (@FrankPallone) November 20, 2022


© armedia.am