Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊԲ

18:21     22 նոյեմբերի, 2022

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»: 


© armedia.am