Սիրիայի և Իրաքի քրդերը՝ Էրդողանի թիրախում (տեսանյութ)

18:35     22 նոյեմբերի, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի, ինչպես նաև Իրաքի հյուսիսում Թուրքիան հնարավոր է ցամաքային գործողություն սկսի քրդերի դեմ: էրդողանի խոսքով՝ այժմ թուրքական կողմը գնահատում է թե որքան ցամաքային ուժ է հարկավոր համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Էրդողանն արդեն մի քանի ամիս է սպառնում է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ նոր լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, սակայն Ռուսաստանը, Իրանը, ինչպես նաև արևմուտքն ի դեմս Միացյալ Նահանգների, կիրառել են իրենց ունեցած լծակները լայնածավալ գործողություններ թույլ չտալու համար:

Էրդողանի այս մտադրությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում տարածաշրջանային ուժերի մոտ: Թուրքիային իրավիճակի ապաէսկալացիայի կոչով դիմել է և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները, որոնց ի դեպ, Էդողանը մեղադրում է քրդերի մասով իրենց պարտավորությունները չկատարելու մեջ, ինչի հետևանքով Թուրքիայի ազգային անվտանգությունը լուրջ մարտահրավերներ ունի:

Մանրամասները տեսանյութում.


© armedia.am