Պուտինն ու Լուկաշենկոն հնարավորություն կունենան զրուցել Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում

20:12     22 նոյեմբերի, 2022

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հնարավորություն կունենան զրուցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակում, որը կկայանա չորեքշաբթի Երևանում։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանք հնարավորություն կունենան խոսելու գագաթնաժողովի շրջանակում»,-  ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է Պուտինի և Լուկաշենկոյի երկկողմ հանդիպում Երևանում: 

Հոկտեմբերի վերջին Բելառուսի նախագահը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի հետ մոտ ապագայում հանդիպելու մտադրության մասին։


© armedia.am