Երկրաշարժ Թուրքիայում. տուժել է 30-ից ավելի մարդ

10:04     23 նոյեմբերի, 2022

Թուրքիայում Մարմարա ծովի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 35-ի, նրանցից 32-ը վնասվածքներ են ստացել Դյուզջե նահանգում։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացրել է  երկրի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան ավելի վաղ տեղեկացրել էր 22 տուժածի մասին։ Նրանցից մեկը ծանր վիճակում է այն պատճառով, որ թռել է մեծ բարձրությունից, գրել է նախարարը Թվիթերում։

6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 04.08-ին։ Օջախը գտնվել է 10,6 կիլոմետր խորության վրա։

Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։ Դյուզջեի շատ տներում ճաքեր են գոյացել, կան մասնակի ավերածություններ։


© armedia.am