Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ

11:24     23 նոյեմբերի, 2022

Արցախի Հանրապետության  պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության մասին։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ի ժամը 15։48-18։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի Հանրապետության  ՊՆ հաղորդագրությունում։


© armedia.am