Ղրղզստանի նախագահը ժամանել է Հայաստան

12:59     23 նոյեմբերի, 2022

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովը ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Երևանում նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԽԽ) նիստին։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում կայանալու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։


© armedia.am