Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանեց Երևան

14:00     23 նոյեմբերի, 2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երևան, որտեղ կմասնակցի  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։
Նախատեսված է Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


© armedia.am