Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ասադի հետ դրա համար բարենպաստ պայմանների դեպքում

21:24     23 նոյեմբերի, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ իր հանդիպումը Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հնարավոր է կայանա, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հավանաբար։ Քաղաքականության մեջ վիրավորվածության զգացողություն չի լինում։ Վերջիվերջո մենք կարող ենք նման քայլի գնալ ամենաբարենպաստ պայմաններում»,- ասել է էրդողանը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։ 


© armedia.am