Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում

15:49     25 նոյեմբերի, 2022

Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին:
«Սա կենսական առաջընթաց է Հայաստանում դեսպանություն բացելու ճանապարհին և առանցքային է մեր ժողովուրդների միջև կապերը կամրջելու համար, որը ծառայում են որպես մեր բարեկամության հիմքը»- գրել է արտաքին գերատեսչության ղեկավարը:


© armedia.am