Չկա միտում պնդելու, որ պետական պարտքի ներգրավումը սխալ է, կամ անթույլատրելի։ Կարևորը ներգրավված միջոցների արդյունավետ ծախսումն է, բաշխումը տնտեսութան մեջ՝ հետագայում կայուն աճի ապահովման համար։ Այդպիսի մեխանիզմն արդյունավետ կապիտալ ծախսերն են։Վերջին չորս տարիների ընթացքում պետական պարտքը Հայաստանում գրեթե կրկնապատկվել է, մինչդեռ կապիտալ ծախսերը շարունակաբար թերակատարվում են։