Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ

11:00     27 նոյեմբերի, 2022

Արցախի Հանրապետության  պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվության մասին։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի Հանրապետության  ՊՆ հաղորդագրությունում։


© armedia.am