ԱՄՆ-ն օգտագործել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի զինված ուժերի միջև կապի գիծը (Reuters)

10:42     29 նոյեմբերի, 2022

Ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն մեկ անգամ  օգտագործել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի զինված ուժերի միջև կապի  գիծը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին  կանխելու համար կոնֆլիկտները:

Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյային, մեխանիզմն օգտագործվել է «իրենց մտահոգությունն արտահայտելու Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների մոտ ռուսական ռազմական գործողությունների վերաբերյալ»:

Գործակալության աղբյուրը հրաժարվել է ասել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված զանգը, սակայն պարզաբանել է, որ դա կապված չէ Լեհաստանի տարածքում հրթիռի ընկնելու միջադեպի հետ։

Պենտագոնը դեռ չի պատասխանել ՏԱՍՍ-ի՝ այս տեղեկությունը հաստատելու խնդրանքին։


© armedia.am