Նիդերլանդների դեսպանը մեկնել է Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին

13:15     30 նոյեմբերի, 2022

Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը մեկնել է Ջերմուկում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ջերմուկի համայնքապետարանը:

Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ՝ դեսպանը ծանոթացել է քաղաքին, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին:

Համայնքապետարանից նաև հայտնում են, որ Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները:


© armedia.am