Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ

15:29     30 նոյեմբերի, 2022

Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են էներգետիկայի, նավաշինության և ավիաշինության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման շուրջ, ասել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը։

Փեյմանփակը և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը չորեքշաբթի օրը «Ռուսական արդյունաբերողների» ֆորումի շրջանակներում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհրդի ստեղծման մասին:

«Մենք սկզբունքային համաձայնությունների ենք հասել շինարարության և նախագծման համատեղ նախագծերի՝ տուրբինների, նավաշինության, շարժակազմի, ուղղաթիռների և ավիաշինության, ինքնաթիռների, ինչպես նաև տրակտորների և գյուղատնտեսական սարքավորումների համատեղ նախագծման և արտադրության հարցերում», - ասել Է Փեյմանփաքը:

Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ընկերությունների ձևավորման հնարավորությունը:


© armedia.am