Իրանը մեկ ամսվա ընթացքում կմիանա ԵԱՏՄ հետ ազատ առևտրին

17:00     30 նոյեմբերի, 2022

Իրանը մեկ ամսվա ընթացքում կկարգավորի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ սահմանված ընթացակարգերը: Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար, Իրանի Առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիրեզա Փեյմանփաքը:

«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության շուրջ վերջնական համաձայնությունները՝ դա կարող Է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա», - ասել Է նա Սանկտ Պետերբուրգում ընթացող «Ռուսաստանցի արդյունաբերող» միջազգային համաժողովում:

Նրա խոսքով՝ իրանական կողմը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ, ինչպես նաև պատրաստ է այդ ազատ գոտուն տրամադրել հարավային նավահանգիստները՝ իրենց բոլոր արտոնություններով։


© armedia.am