Մեծ Բրիտանիան 22 նոր կետ է ավելացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում

22:03     30 նոյեմբերի, 2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել 22 ռուս պաշտոնյաների նկատմամբ՝ մասնակի մոբիլիզացիային աջակցելու համար:

Սև ցուցակում ներառվել են փոխվարչապետ, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Արկադի Գոստևը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից:

 

 


© armedia.am