Թուրքիայի Սամսունի նավահանգստում պայթյուն է որոտացել

15:30     2 դեկտեմբերի, 2022

Թուրքիայի Սամսունի նավահանգստում դեկտեմբերի 2-ին անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել։ Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է CNN Turk-ը։

Նավահանգստի տարածքում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ անձնակազմի միջամտության շնորհիվ հրդեհը տեղայնացվել և մարվել է։


© armedia.am