Էրդողանի և Ասադի միջև Ռուսաստանում հանդիպում կազմակերպելու պոտենցիալ հնարավորություն կա. Պեսկով

22:39     2 դեկտեմբերի, 2022

Ռուսաստանում Սիրիայի և Թուրքիայի նախագահներ Բաշար ալ-Ասադի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կազմակերպելու պոտենցիալ հնարավորություն կա, սակայն այս հարցում դեռ հստակություն չկա։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Առայժմ կոնկրետություն չկա: Այդպիսի պոտենցիալ հնարավորություն կա»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Այս կապակցությամբ Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ տարածաշրջանում և Սիրիայի շուրջ խաղաղության և կայունության հաստատման շահերից ելնելով, երկրների ղեկավարների շփումները ողջունելի կլինեն։


© armedia.am