Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում զոհվածների 10 դի և 2 քարտեզ․ ԱԱԾ

10:27     5 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։

Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից ու մանրամասնում, որ  2020 թ-ի նոյեմբերի 9-ից  մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։


© armedia.am