Ռուս խաղաղապահներն արգելել են ադրբեջանցի լրագրողների մուտքն Արցախ

19:27     7 դեկտեմբերի, 2022

Այսօր ադրբեջանցի մի քանի լրագրողների մուտքը ռուս խաղաղապահների կողմից Արցախ արգելվել է, փոխանցում է Panorama.am-ը։

Նրանք, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ցանկացել են լուսաբանել ռուս խաղաղապահ զորախմբի ու ադրբեջանական կառավարության ներկայացուցիչների բանակցությունները, որոնք հանքերի շահագործման էին վերաբերում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ բանակցությունները քիչ առաջ ավարտվել են։


© armedia.am