Տոյվո Կլաարը ժամանում է Երևան

13:01     8 դեկտեմբերի, 2022

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում՝ հայտնելով, որ ակնկալում է «բովանդակալից հանդիպումներ ունենալ»։

«Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Ակնկալում եմ կեսօրին բովանդակալից հանդիպումներ ունենալ»,- գրել է նա՝ լուսանկար հրապարակելով օդանավակայանից։

Good morning! Trying out the direct Vienna-Yerevan flight today. Looking forward to substantive meetings in the afternoon. pic.twitter.com/Sn9malhMBf

— Toivo Klaar (@ToivoKlaar) December 8, 2022


© armedia.am