Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր պետություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի դեմ և դրանք որակել ցեղասպանություն

19:26     9 դեկտեմբերի, 2022

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է Արցախի Հանրապետության ԱԺ առաջարկությունը.

«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջարկում է  դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես  21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»: 

Այնուհետև խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է բոլոր պետություններում ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի հիշատակը:


© armedia.am