Պուտինը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպման մասին

23:27     9 դեկտեմբերի, 2022

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՊՀ երկրների ղեկավարների ամանորյա ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին ուրբաթ օրը Բիշքեկում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այսօր մեր աշխատանքի շրջանակից դուրս, ուզում եմ հիշեցնել, որ մենք ձեզ սպասում ենք Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա համաձայնեցված ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ԵԱՏՄ-ի իր գործընկերներին է ասել Ռուսաստանի Դաշնության նախագահը։


© armedia.am