«Մանկական Եվրատեսիլ». Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

09:21     12 դեկտեմբերի, 2022

Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակից Նարեն իր «Dance» երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 180 միավոր։ Մրցույթի հաղթողն է Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ իր «Oh Maman!» երգով։ Նա ստացել է 203 միավոր։ Երրորդ հորիզոնականում է Վրաստանի ներկայացուցիչը 161 միավորով, փոխանցում է Panorama.am-ը։ 

Հաղթողը որոշվեց ժյուրիի և առցանց քվեարկության՝ 50/50 ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցեց 16 երկրի ներկայացուցիչ։ 

 

 


© armedia.am