Աշխատանքներ են տարվում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման համակարգման ուղղությամբ. Պեսկով

15:33     14 դեկտեմբերի, 2022

Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համակարգման ուղղությամբ, նրանք գոնե կկարողանան խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
 
«Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ երեք առաջնորդները հնարավորություն կունենան խոսելու։ Թե ինչպես կստացվի՝  աշխատանքը դեռ ընթացքի մեջ է», - ասել է Պեսկովը։


© armedia.am