Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն տարածաշրջանային կայունությունը

15:44     15 դեկտեմբերի, 2022

Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ 

«Մենք հուսով ենք, որ երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը»,- ասել է Վենբինը։


© armedia.am