Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

09:21     20 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ  տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 20-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:


© armedia.am