Սուրենյանը նախազգուշացնում է. այս գիշեր ճանապարհներին սպասվում է մերկասառույց

13:53     20 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է ՇՄ Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

«Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»,-ասված է հողորդագրության մեջ:

 


© armedia.am