Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ստենտավորման

12:34     22 դեկտեմբերի, 2022

ՀՀ առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

«Նա դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից»,-մանրամասնել է խոսնակը։


© armedia.am