Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդը կիրառել է նաև ականանետ

09:17     23 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

 

Հայկական կողմը կորուստներ չունի:
Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

 


© armedia.am