«Վերին Լարս» անցակետում կուտակված շուրջ 200 բեռնատար կա. Մհեր Գրիգորյան

20:38     23 դեկտեմբերի, 2022

 Այս պահին «Վերին Լարս» անցակետում կուտակված շուրջ 200 բեռնատար կա։ Այսօր Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքն առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ «Վերին Լարսում» ծանրաբեռնվածությունը այս պահին թուլացել է, ու եթե նախկինում հայկական բեռներով օրական 200 բեռնատար էր անցնում, ապա այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա։ Նախարարը վստահեցրել էր, որ հերթերը գրեթե վերացել են, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ 

 


© armedia.am