Մակրոնը Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության կապակցությամբ

09:53     24 դեկտեմբերի, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության առնչությամբ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը երկու առաջնորդների զրույցի արդյունքներով։

«Ֆրանսիայի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և Ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հնարավորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մակրոնը խոսել է նաև մարդասիրական կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին բնակչությանը անխոչընդոտ հասանելիություն ապահովելու հրատապության մասին, հաղորդում է Panorama.am-ը։

«Նախագահ Ալիևը հայտարարել է միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժի ապահովմանը հետևելու իր մտադրության մասին»,-հավելել են Ելիսեյան պալատից։


© armedia.am