Այն, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, առնվազն անհավանական է. Հունանյան

20:56     24 դեկտեմբերի, 2022

«Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում Ադրբեջանն աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի՝ ցույցերը, բողոքի ակցիաները ճնշելու և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքները խախտելու ապացուցված փաստերով:

Ուստի այն գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է»,- Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, փոխանցում է Armradio.am-ը։


© armedia.am