Մոսկվայում կվերանորոգվի Արմեն Ջիգարխանյանի «Պրոգրես» բեմական թատրոնը

12:24     26 դեկտեմբերի, 2022

Մոսկվայի «Պրոգրես-բեմ Արմեն Ջիգարխանյան» թատրոնի շենքը կվերանորոգվի, այս մասին հայտնում է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնական կայքը։

«Մայրաքաղաքում կհիմնանորոգվի Արմեն Ջիգարխանյանի «Պրոգրես» բեմական թատրոնի շենքը։ Նախագիծն արդեն հաստատված է։

Նշվում է, որ նախատեսվում է, մասնավորապես, թատրոնի շենքի ճարտարապետական լուսավորության ստեղծում ինչպես գլխավոր, այնպես էլ հետին ճակատներին:

Ինչպես նշվում է շենքի ճակատային պատերը կմաքրվեն մինչև աղյուսի պատմական գույնը, այնուհետև կկիրառվի ջրազերծող թաղանթ։ Կվերականգնվեն նաև փայլեցված բեժ-շագանակագույն գրանիտե սալիկներից բացակայող դեկորատիվ ներդիրները և ցոկոլային երեսպատումը։

Տեղադրվելու են ուղղահայաց սալերի տեսքով նոր դեկորատիվ վանդակաճաղեր: Նշվում է, որ այս ամենը թույլ կտա բարելավել արտաքին տեսքը և կընդգծի շենքի տեսքը։


© armedia.am