Մեդվեդևը Պուտինի առաջին տեղակալ է նշանակվել Ռազմաարդյունաբերական հանձնաժողովում

20:20     26 դեկտեմբերի, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է իր գլխավորած Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Այն ստանձնել է ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

ՌԴ ղեկավարի երկուշաբթի օրը հրապարակված հրամանագրի համաձայն՝ հանձնաժողովին է միացել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը՝ Իգոր Արտեմևի փոխարեն:

 


© armedia.am