Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին

14:30     28 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման հնարավորության մասին։ NEWS.am-ի հաղորդմամբ այսպիսի միտք է արտահայտել միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։

«Կարող է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձևաչափ»,- ասել է նա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի իրավիճակից։

«Մոսկվայի և Բրյուսելի բանակցային ձևաչափը կարող է վերականգնվել ապագայում։ Հնարավոր է նաև Վաշինգտոնի առաջարկած ձևաչափի ստեղծումը։ Բայց որևէ այլ ձևաչափ խելամիտ չի թվում»,- ասել է նա՝ ակնարկելով այն, որ Բաքուն չի ցանկանում բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։


© armedia.am