Թուրքիայի խորհրդարանը Էրդողանին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

16:29     28 դեկտեմբերի, 2022

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (խորհրդարան) խոսնակ Մուսթաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ նրա գործադրած ջանքների համար։

«Ես նախագահ Էրդողանին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար։ Ես հայտ ունեմ։ Հայտեր կներկայացվեն այլ երկրներից»,- Շենթոփի խոսքերը մեջբերել է Star թերթը:


© armedia.am