ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ

17:40     28 դեկտեմբերի, 2022

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որը արգելափակված է արդեն 17 օր, Թվիթերի միկրոբլոգում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

Ըստ նրա՝ սա է միակ ճանապարհը՝ հարցի շուրջ հստակ պատկերացում ունենալու համար․ «Եվ, այո՛, այն փաստը, որ միայն ԿԽՄԿ-ի խորհրդանիշով մեքենաներն են մուտք ու ելք անում, վկայում է, որ շրջափակումը շարունակվում է», - նշել է նա։

@UNHumanRights should send a fact-finding mission to #Lachin Corridor blocked already for 17th day - the only way to have clear understanding on the matter. And yes, the mere fact that only #ICRC emblemed vehicles move in-and-out proves: the blockade continues. pic.twitter.com/Zr8k8b4ZiB

— Armenia Ombudsperson ???????? (@OmbudsArmenia) December 28, 2022


© armedia.am