Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ

19:00     28 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի իշխանություններն այնքան են մտահոգված Բաքվի վարքագծի դեմ Ֆրանսիայում բարձրացած բողոքի ալիքով, որ Ֆրանսիայի դեսպանին շտապ կանչել են ԱԳՆ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույաոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի նոտա են հանձնել ՝ Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված՝ Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին կոչի կապակցությամբ։  


© armedia.am