Մի քանի տարի առաջ Մերկելն առաջարկել էր ուղիղ բանակցություններ վարել Մոսկվայի և Կիևի միջև. Լավրով

10:07     29 դեկտեմբերի, 2022

Մի քանի տարի առաջ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր ուղիղ բանակցել՝ չնայած Մինսկի պայմանավորվածություններին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«[Մերկելը] իր՝ կանցլերի պաշտոնավարման ավարտից մի քանի տարի առաջ, [Ռուսաստանի] նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ զրույցում, երբ ՌԴ նախագահը հերթական անգամ նրա ուշադրությունը հրավիրել է սևը սպիտակի վրա գրվածին Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև ուղիղ երկխոսության միջոցով [Դոնբասի]  հատուկ կարգավիճակի հարցերը լուծելու անհրաժեշտության վերաբերյալ, Մերկելն ասել է նրան. «Վլադիմիր, լավ, հասկանում ես, այս ամենը ճիշտ է, կառուցողական երկիմաստություն։ Իրականում դուք եք Դոնբասում ամեն ինչ  որոշում, դուք պետք է բանակցեք Կիևի հետ»,- ասել է նա։

 

 


© armedia.am