Հայաստանն Արցախին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի

11:23     29 դեկտեմբերի, 2022

Հայաստանն Արցախին 4  միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Aysor-ը։

Նա ասաց, թե ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է։

«Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պետք է դառնա. գործընկեր պետությունները, միջազգային կազմակեպությունները պիտի մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի ու իրավիճակի վատթարացման մասին», - նշեց վարչապետը։


© armedia.am