ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի խախտման վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը

12:58     30 դեկտեմբերի, 2022

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 29-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- ասված է հաղորդագրության մեջ:


© armedia.am