Կիմ Չեն Ինը հանձնարարել է ստեղծել նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

18:20     1 հունվարի, 2023

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է ստեղծել նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որով հնարավոր կլինի միջուկային հակահարձակում իրականացնել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ ԿԺԴՀ ղեկավարը հայտարարել է նաև 600 մմ տրամաչափի նոր բազմակի հրթիռային համակարգերի ստեղծման մասին։ Կիմ Չեն Ընի խոսքով՝ գործարկիչները կարող են օգտագործվել մարտավարական միջուկային զենքի արձակման համար, որի հասանելիությունը կարող է ընդգրկել ողջ Հարավային Կորեայի տարածքը։

 


© armedia.am